Լոնդոնի արվեստի քոլեջի ուսանողները երկու սարքավորումներ են մշակել, որոնք ուժեղացնում են շրջապատող աշխարհի զգայական ընկալումը, հայտնում է Russia Today-ը:
Սարքավորումներից մեկը հագցվում է ականջներին և բերանին, ինչից հետո այն շրջապատից ստացվող ձայնային տեղեկատվությունը միանգամից ուղարկում է ուղեղին՝ շրջանցելով ականջները: Այս միտքն իրագործել են Eidos Vision ընկերության ծրագրավորողները: Նմանատիպ տեխնոլոգիա է կիրառվում նաև Google Glass-ում: Մյուս սարքը ամրացվում է աչքերին, ինչը թույլ է տալիս, օրինակ, տեսնել մթության մեջ: Այս ակնոցների շնորհիվ մարդ նկատում է իր շուրջը կատարվող ցանկացած շարժում:
Ծրագրավորողները կարծում են, որ այս սարքավորումները հնարավոր կլինի կիրառել սպորտում՝ մարզիկներիի շարժումները վերլուծելու համար և բժշկական թերապիայի ժամանակ՝ զգայական ընկալման ֆունկցիաները վերականգնելու համար:
Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք սարքերը կհանվեն վաճառքի, թե ոչ:
Տեսանյութը` այստեղ: