Հայտնի դերասան, ԽՍՀՄ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշն այս տարի նշեց իր 90-ամյակը. Չնայած իր պատկառելի հասակին՝ Էտուշը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել որպես Շուկինի անվան թատերական ուսումնարանի գեղարվեստական ղեկավար։ Լինելով Հայրենական մեծ պատերազմի վետերան՝ ժողովրդական արտիստը հանդիսատեսին հայտնի է հիմնականում իր կատակերգական դերերով, սակայն դա չի խանգարել դերասանին բազմաթիվ ներկայացումների և ֆիլմերի մեջ ներկայանալ տարբեր կերպարներով: