Հանրահայտ կիթառը, որի վրա նվագել են «Բիթլզի» լեգենդներ Ջոն Լենոնն ու Ջորջ Հարիսոնը, աճուրդի է հանվել Նյու Յորքի Julien's Auctions աճուրդի տանը: Գործիքի մեկնարկային գին է նշանակվել 200-300 հազար դոլարը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

VOX նմուշի բիթլզյան կիթառը պատրաստվել է 1966-ին: Ջոն Լենոնն այն նվիրել էր իր ընկերոջը՝ Ալեքս Մարդասին (Magic Alex Mardas): Բացառիկ կոլեկցիոն այս նմուշը կարելի է տեսնել Լոնդոնի հյուրանոցներից մեկում, որից հետո այն կտեղափոխվի Նյու Յորք, ուր աճուրդի կհանվի մայիսի 18-ին:

«Բիթլզ խումբը» ստեղծվել է 1956-ին Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի համատեղ ջանքերով, որոնց հետագայում միացավ նաև Ջորջ Հարիսոնը:

Խումբն իր գործունեությունը դադարեցրեց 1970-ին, և Լենոնն ու Մաքքարթին սկսեցին անհատական ծրագրեր իրականացնել: 1980թ. դեկտեմբերի 8-ին կյանքից հեռացավ Ջոն Լենոնը, ում սպանեցին սեփական տան մոտ: 2001-ի սեպտեմբերին քաղցկեղից մահացավ նաև Ջորջ Հարիսոնը: Իսկ Փոլ Մաքքարթնին մինչ օրս շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը: