Ամերիկյան Defense Distributed կազմակերպության ակտիվիստների խումբը հայտնել է 3D պրինտերի միջոցով ստեղծված և լիարժեք աշխատող առաջին ատրճանակի մասին, տեղեկացնում է BBC-ն։

Անցած շաբաթ այն հաջողությամբ փորձարկվել է Տեխաս նահանգի հրաձգարաններից մեկում։ Ատրճանակը ստեղծվել է 8 հազար դոլարանոց սարքի միջոցով, որն ատրճանակի յուրաքանչյուր մասը պատրաստում է պլաստմասի շերտերից։

Defense Distributed կազմակերպությունը, որն աջակցում է զենք կրելու իրավունքին, հայտարարել է, որ մոտակա օրերին անվճար հիմունքներով հասանելի կդարձնի ատրճանակի պատրաստման գծագրերը։