Մարինա Պիկասոն՝ իսպանացի գեղանկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոյի թոռնուհին, Փարիզում աճուրդի կհանի պապի երկու կտավները։ Այդ մասին հայտնում է «Sotheby's» աճուրդի կենտրոնը։
Մարինա Պիկասոն մտադիր է վաճառել «Մոխրագույն շրջազգեստով նստած կինը» («Femme assise en robe grise) և «Ներկապնակն ու ցլի գլուխը» («Palette et Tte de Taureau») կտավները։ Առաջինի մեկնարկային գինը 2,5 մլն եվրո է, երկրորդին՝ 1 մլն։ Վաճառքից ստացված գումարներն օգտագործվելու են բարեգործական նպատակներով։