1.Ինչպես ապացուցվել է, պանդան կամ բամբուկային արջը հանդիսանում է ակնոցավոր արջերի ցեղակիցը:
2.Մեծ պանդաների չափսերը հասնում են մինչև 150-160 սմ-ի. նրանք կշռում են չաղլիկ ամերիկացու չափ՝ մոտ 160 կգ:
3.Քանի որ մեծ պանդան արջ է, նա ոչ միայն կարող է ուտել բուսական կեր, այլև միս:
4.Մեծ պանդաների ձեռքի ոսկորն այնպիսին է, ինչպիսին մարդունն է, անգամ առկա է մեծ մատը:
5.Մեծ պանդայի գենն ավելի շատ նման է մարդու և շան գենին, անգամ ավելի, քան մկան գենը:
6.Մինչև այժմ չի բացահայտված, թե ինչու է պանդան սնվում բացառապես եղեգով. չինացի գիտնականները տարիներ շարունակ փորձում են բացատրել այդ երևույթը:
7.Պանդաներին չի կարելի գնել, նրանց հնարավոր է միայն վարձակալել Չինաստանից: Վարձակալության արժեքը կազմում է տարեկան 1 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ, մանրակրկիտ ձևով ուսումնասիրվում են պանդաներին պահելու համար անհրաժեշտ պայմանները: Եթե կենդանաբանական այգին չի համապատասխանում կանոնակարգին, դիմումը մերժվում է:
8.Ամբողջ աշխարհում մնացել է 1900 մեծ պանդա, որոնցից 300-ը՝ անազատության մեջ:
9.Մեծ պանդաներն առավել տարածված են Չինաստանի Սիչուան նահանգում: Եթե դուք ցանկանում եք տեսնել պանդաներին ազատության մեջ, ուղևորվե՛ք Սիչուան: