Դուք երգարվեստ մուտք գործեցիք "Իմ անուշ մայրիկ" երգով, որը բավականին շատ սիրվեց, իսկ որոշ ժամանակ անց այդ ոճը վերածվեց 6/8-ի: Ի՞նչն էր դրա պատճառը:Արդյո՞ք այս ոճն ավելի շահույթաբեր էր:
-Ոչ շահույթը չէր հիմնական պատճառը: Այնքան էլ հեշտ բան չէ կատարել 6/8 ժանրի երգեր, այն բավականին դժվար է, ոչ բոլորին է հաջողվում հասնել հաջողության: Ինչ սկսել եմ երգել երգում եմ այդ ժանրում: Իմ առաջին ուսուցչուհին' Արմանուշ Գևորգյանը, ինձ ավելի շատ շեղում էր դեպի էստրադա, բայց ի վերջո սկսեցի երգել այս ոճում:
Արդեն պատրաստում եմ թողարկել թվով վեցերորդ ալբոմս, որի մեջ կան տարբեր ոճի երգեր, ինչպես նաև էստրադային երգեր: Բոլոր ոճերն էլ նախընտրելի են:
Ի՞նչ եք կարծում այսօր Հայաստանում մարդկանց, որ զանգվածն է Ձեզ ավելի շատ ունկնդրում:
-Մոտավորապես Հայաստանի 70-80 տոկոսը իմ երգերը լսում է: Հավանաբար դա գալիս է նրանից, որ ես երգում եմ սրտով և ինձ մոտ լավ է ստացվում: Բոլոր աշխատանքներս գնահատվում են հանդիսատեսիս կողմից:
Ձեր երգացանկում մի քանի երգեր միջազգային հիթեր են, որոնք թարգմանված են հայերեն լեզվով, արդյո՞ք պահպանում եք հեղինակային իրավունքները:
-Ճիշտ է նմանատիպ երկու երգ ունեմ: Մեկի համար պաշտոնական ոչինչ չկա, իսկ մյուս երգը' Na na ney-ը, պաշտոնական իրավունքը ստացել եմ, մենք Korgan-ի հետ շատ լավ ընկերներ ենք, անգամ ծրագիր կար միասին երգելու, տեսահոլովակ նկարելու համար, սակայն հանգամանքների բերումով չստացվեց:
Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն հարցին, որ մարդիկ միանգամից մի քանի գործերով են զբաղվում:
-Շատ լավ ու ողջունում եմ բոլորին: Մենք բավականին առաջ ենք գնում, կյանքը բավականին բարելավվել է: Շատ լավ է, որ մարդիկ ունենում են իրենց բիզնեսը և դրանով առաջ են գնում, կյանքը ավելի է հեշտանում:
Երգելուց զատ նաև պետք է նկարահանվեք ֆիլմում: Ի՞նչ պատճառներով որոշեցիք նկարահանվել:
-Դերասանական կարիերա չեմ սկսում: Առաջարկ եղավ նկարահանվելու, իսկ ինձ մոտ լավ է ստացվում: Տեսահոլովակներն էլ նկարահանելիս շատ արագ եմ կողմնորոշվում և հեշտ ստացվում է: Բայց դեռ նախնական պայմանավորվածություն չկա: Հստակ ոչինչ չկա:
Կգա՞ մի ժամանակ, որ երգչուհի Նանան կթողնի երգելը և կզբաղվի դերասանությամբ:
-Չի լինի նման բան: Առաջին հերթին Նանան երգչուհի է, նոր մնացած այն ամենը, ինչով զբաղվում եմ: Մինչև վերջ ես երգելու եմ:
Ի՞նչպես եք վերաբերում նրան, երբ լրագրողները ներխուժում են Ձեր անձնական կյանք:
-Ես ուրախանում եմ, որ քննադատում են: Բոլոր ինտերնետային կայքերում գրվածներին շատ լավ եմ վերաբերվում: ՉՔՆՆԱԴԱՏՎԱԾ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՉԿԱՅԱՑԱԾ ԵՐԳՉՈՒՀԻ Է: Այսպիսի խոսք կա, եթե քո մասին խոսում են, նշանակում է դու հետաքրքրում ես մարդկանց: Թող խոսեն, ես շատ լավ եմ նայում խոսակցություններին:
Եվ մեր ավանդական հարցը: Այժմ կթվեմ Հայաստանի շոու բիզնեսի 10 ներկայացուցիչների, որից հետո ակնկալում եմ Ձեր անկեղծ կարծիքները նրանց մասին: Արմենչիկ, Սիրուշո, Արմինկա, Լիլիթ Հովհաննիսյան, Շպռոտ, Աննա Խաչատրյան, Արման Հովհաննիսյան, Հայկո, Անդրե, Լիլիթ Կարապետյան:
-Ես բոլորին շատ սիրում եմ: ՈՒզում եմ ասել, որ իմ կոլեգաներին երբեք չեմ քննադատել: Ընդհակառակը բոլորին միշտ օգնել եմ: Բոլորին շատ սիրում ու հարգում եմ:
Հարցազրույցը վարեց՝ Արգամ Ուստյանը