Այս հայտնագործությունը կարող է հազարավոր տղամարդկանց մոտ լուծել հագուստի հետ կապված խնդիրները: Ստեղծվել է վերնաշապիկ, որն առանց լվանալու և արդուկելու հնարավոր է կրել 100 օր, հայտնել են ամերիկյան Wool & Prince ընկերությունից:

Ընկերությունում նշում են, որ 1-2 անգամ կրելուց հետո հասարակ վերնաշապիկի վրա առաջանում են ճմրթված մասեր և սկսում է վատ հոտ գալ: Սակայն ընկերության կողմից ստեղծված վերնաշապիկները անհրաժեշտ է լվանալ միայն 100 օրը մեկ, հաղորդում է fedpost.ru-ն՝ հղում կատարելով Mail Online-ին:

Ի տարբերություն մյուս վերնաշապիկների, այս նորարարությունը ստեղծվել է հատուկ տեխնոլոգիայով պատրաստված մորթուց, որը շատ ավելի դիմացկուն է և հոտերի նկատմամբ առավել արդյունավետ պաշտպանվածություն է ապահովում:

Սակայն, ընկերությունը չի ակնկալում, որ որևէ մեկը կորոշի այն հագնել 100 օր անընդմեջ: