Match.com-ը մի շատ հետաքրքիր բան է հայտնաբերել. պարզվում է, որ Apple iPhone ունեցող մարդիկ ավելի հաճախ են առաջին հանդիպման գնում, քան նրանք, ովքեր օգտագործում են Android, Windows Phone կամ ինչ-որ այլ հեռախոսներ:

Ըստ ընկերության հարցումների, որոնք անցկացվել են 5000 միայնակ կանանց և տղամարդկանց շրջանում, iPhone ունեցող միայնակ մարդկանց 49%-ը 2012 թվականի ընթացքում առնվազն մեկ անգամ առաջին հանդիպման է գնացել: Windows Phone համակարգով աշխատող հեռախոս ունեցողների 46%-ը ունեցել է գոնե մեկ առաջին ժամադրություն, իսկ ինչ վերաբերվում է Android-ի սիրահարներին, նրանց թիվը մի քիչ ավելի փոքր էր՝ 44%:

Հետաքրքիր է նաև, որ սովորական հեռախոս (ոչ սմարթֆոն) ունեցողների միայն 27%-ն է 2012 թվականին առաջին հանդիպում ունեցել: Իսկ այն բոլոր մարդկանցից, ովքեր ընդհանրապես չունեն հեռախոս, միայն 18%-ն է անծանոթ մարդու հետ ժամադրության գնացել:

Ինչպե՞ս է ազդում հեռախոսի տեսակը՝ ժամադրությունների ու առաջին հանդիպումների վրա: Այս հարցի պատասխանը դեռ ոչ ոք չգիտի: Գուցե, ասենք, Android հեռախոս ունեցողները ավելի կողմնակից են երկարատև հարաբերություններին ու այդ պատճառով էլ ավելի հազվադեպ են նոր հանդիպումներ ունենում: