Պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանին շատերը կհիշեն մի շարք նախագծերից, նա վարում էր «Արևներ» մանկապատանեկան հաղորդումը, դասավանդում էր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում, ինչպես նաև«Արևներ» մանկապատանեկան երգի անսամբլում:
Այս ամենը Հայաստանում թողնելով Մարինան ամուսնացավ և բնակության մեկենց Մոսկվա: ArmStar.am-ը զրուցել է պարուհու հետ՝ ընտանիք կազմելու, մայր դառնալու և մեծ քաղաքում սեր գտնելու մասին:
«Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, ես էլ բնականաբար մտածել եմ ամուսնության մասին, բայց որ մի օր բնակություն կհաստատեմ Մոսկվայում' երբեք: Այն մեգապոլիս է, ես սիրում եմ աժիոտաժ և տեմպ: Համերգներով շատ եմ եղել այստեղ, որպես հյուր քաղաքն ինձ դուր էր գալիս, բայց ինչպես ասում են «Սիրո ուժը զորեղ» է և ես հայտվեցի Մոսկվայում», -ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Մարինան:
Մարինայի ամուսինը նրան տեսել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում, իսկ նրանց ծանոթացրել է պարուհու ներկայիս սկեսուրը. «Չեմ կեղծի և չեմ ասի, որ իմ երազած հանդիպումն էր: Ես միշտ ուզել եմ, որ հանդիպումն իմ ապագա ամուսնու հետ լինի գեղեցիկ: Սակայն այն ավելի գեղեցիկ ստացվեց, քան ես մտածում էի», -հիշում է Մարինան:
Մարինայի ամուսինը սիրո խոստովանություն չի արել, նա նույնիսկ ամուսնության առաջարկը խոսքերով չի ասել. «Օրիգինալ մի ձև էր ըտնրել, որի հետ ևս ուրախ հիշողություններ կան: Ընդհանրապես ամուսինս շատ հետաքրքիր և օրիգինալ մարդ է, ես այսպիսի ամուսնու մասին եմ երազել»:
Մեզ հետ զրույցում Մարինան նշեց՝ Երևանում թողեցի իմ աշխատանքը, իմ ապրած տարիները, ինձ ժպտացող երկրպագուների դեմքերը, որ ինձ ուժ էին տալիս նորից ստեղծագործել պարարվեսում և հեռուստատեսության ասպարեզում. «Երևանում թողեցի նաև իմ արշավները, որոնք ինձ համար մի ուրիշ աշխարհ էին, բայց ես երբեք չեմ փոշմանել, որովհետև այստեղ' Մոսկվայում, ամուսնուս հետ մենք գտանք մեր փոքրիկ, բայց արևից էլ մեծ «արևը»' մեր բալիկին»:
Մարինան իրեն ընտանիքի մարդ է համարում, նրա համար առաջնային է ընտանիքը, եթե ստիպված լիներ ընտրել կարիերայի և ընտանիքի միջև, առանց մտածելու ընտանիքը կնտրեր. «Հայաստանում շատ բուռն էր գործունեությունս, նույնիսկ երբեմն ուզում էի հնարավոր լիներ ժամանակը մի պահ կանգնեցնել: Բայց միևնույն է, ինձ համար ընտանիքն առաջնային է, հետո նոր միայն աշխատանքը և կարիերան»:
Պարուհու համար երեխա ունենալու լուրն ամենասպասվածն էր. «Այդ լուրն ինձ համար ամենացանկալին էր, անբացատրելի ուրախություն զգացի, սրտի թռթիռ, մի քիչ էլ վախ»:
Լուրն իմանալուց հետո մտավախություն ուներ, որ մի քանի կիլոգրամով կավելացնի քաշը, բայց հետո նույնիսկ մոռացել է այդ մասին, որովհետև ինչպես ինքն է ասում, իր ներսում մեծանում էր փոքրիկ հրաշքը. «Ես առանձնապես շատ քաշ չեմ ավելացրել հղիության ժամանակ, ամեն ինչ ընթացել է նորմալ: Ես գիրացել եմ 16 կիլոգրամով, բայց հետո շատ արագ վերականգնեցի քաշս: Բալիկիս ծնվելուց մեկ շաբաթ հետո սկսեցի հատուկ վարժություններ անել: Ի դեպ մեկ երեխայով չենք սահմանափակվի, ուզում ենք շատ բալիկներ ունենանք, բայց դա ժամանակը ցույց կտա»:
Մարինայից հետաքրքրվեցինք, թե ինչով է նա զբաղվում Մոսկվայում և արդյոք ունի Հայաստան վերադառնալու ցանկություն. «Հիմա դեռևս փոքրիկիս եմ մեծացնում, զբաղվում եմ ընտանեկան հաճելի գործերով, բայց շատ շուտով նորից կսկսեմ աշխատել: Իսկ Հայաստան գալու ցանկություն միշտ ունեմ, սիրում եմ Հայաստանը պարազապես ամուսնուս գործն այստեղ է: Շատ հեռու չեմ Հայաստանից, շուտով կգամ, բայց միայն որպես հյուր»:
Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը