Երջանկությունը, դա անորոշ և միևնույն ժամանակ տարօրինակ զգացողություն է: Այն անկարելի է բացատրել բառերով, անհրաժեշտ է միայն զգալ: Երջանկությունը ներշնչում է մեզ հույս, տալիս ուժ և ստիպում մեր շուրջը պտտվող աշխարհին կանգ առնել:

Կանայք արտասովոր էակներ են' միմյանցից շատ տարբեր, էմոցիոնալ և դյուրագրգիռ: Երբեմն իրենք էլ չեն իմանում, թե ինչ են ուզում տվյալ պահին: Սակայն բոլոր կանայք ունեն մեկ ընդհանուր ցանկություն' լինել երջանիկ: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
Սերը հրաշալի զգացմունք է, որը մեզ դարձնում է երջանիկ: Մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է ստեղծել իր անձնական կյանքը, գտնել մի մարդու, ում հետ ցանկություն կլինի ապրել մեր մնացած կյանքը: Մեր երկրորդ կեսը ստիպում է մեզ լինել երջանիկ: Շատ կանայք և աղջիկներ, չկարողանալով գտնել իրենց երկրորդ կեսին, հուսահատվում են, սակայն անհրաժեշտ է հիշել' երջանիկ լինելու համար բավական է միայն սիրել ինքներդ Ձեզ:

Լինում է նաև այնպես, որ երջանկությունը ոչ թե սիրելիի և հարազատների սիո մեջ է, այլ' փողի: Չնայած նրան, որ փողի հանդեպ սերը վատ հատկություն է, այնուամենայնիվ այն ճշմարտություն է: Փողը երջանկացնում է բոլորիս, քանի որ այն տալիս է մեզ անկախություն, ընտրության հնարավորություն և կայունություն: Դուք կարող եք ասել, որ նման երջանկությունը կարճատև է, բայց միևնույն ժամանակ այնքա~ն հրաշալի: Յուրաքանչյուր աղջիկ կդառանա ամենաերջանիկ մարդը, երբ կարողանա խանութից գնել այն, ինչ կցանկանա, օրինակ' շրջազգեստ, կոշիկներ…

Ծովից գալով' կինը կարող է ասել, որ երջանկությունը ճանապարհորդելու մեջ է, իսկ եթե այդ ծովափնյա հանգիստը անցկացնեն սիրելիի հետ, ապա երջանկությանը սահմաններ չի ունենա: Կանայք սիրում են բնությունը, որովհետև բնության գրկում կարողանում են մտածել և հոգեպես հանգստանալ: Դա նույնպես նրանց համար երջանկություն է:
Հաջողակ կարիերան նույնպես նրանց բերում է երջանկություն: Կանանց համար շատ կարևոր է աշխատել գումար և ինքնուրույն կայացնել որոշումներ:

Երջանիկ են այն կանայք, ովքեր ապրում են իրենց և շրջակա աշխարհի ներդաշնակության մեջ: Սիրելի կանայք, սիրեք Ձեզ, հիշեք ընկերներին և օգնեք ուրիշներին: Միշտ հիշե'ք, որ երջանիկ լինելու համար բավական է միայն ժպտալ: Երբ կինը երջանիկ է, միշտ գեղեցիկ է նայվում: Ամեն վայրկյանի մեջ փնտրեք լավը և եղե'ք երջանիկ: