Արմինկա
Արմինկան ասում է ընկերոջը.
- Սիրելիս, երբ ամուսնանանք, ես քեզ թույլ կտամ համբուրել այնտեղ, որտեղ երբեք որևէ մեկն ինձ չի համբուրել:
- Եվ որտե՞ղ:
- Հավայան կղզիներում:
Արամե
Ռադիոկայաններից մեկով հնչում է Արամեի ձայնը:
- Հիմա դուք առաջին անգամ կլսեք իմ նոր պարը:
Շպռօտ
Շպռօտն ասում է մորը.
- Մամ, որոշել եմ երբեք չամուսնանալ:
- Չհամարձակվե՛ս սպառնալ մորդ:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ