Tert.am

Գերմանական BMW ընկերությունը սկսել է M5 նորացված սեդանի ճանապարհային թեստավորումը, հայտնում է regnum.ru-ն։

Պապարացիների կողմից արված լուսանկարներից դատելով՝ մեծ փոփոխություններ չեն սպասվում։ Մի փոքր կփոփոխվի ավտոմեքենայի առջևի հատվածը, կթարմացվեն ետևի լուսարձակները, ինչպես նաև կկատարվեն թեթև կոսմետիկ փոփոխություններ մեքենայի ետևի հատվածում։

Սրահի փոփոխությունների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։

Նոր մոդելում կտեղադրվի 560 ձիաուժ հզորությամբ, V8 4.4 լ տարողությամբ շարժիչ: