ArmStar.am-ը շարունակում է յուրաքանչյուր շաբաթ ամփոփել հայտնիների թողած ֆեյսբուքյան գրառումները: Այս անգամ էլ մեր աչքից չվրիպեցին նրանց մեկնաբանությունները:
Չնայած որ երգչուհի Սոֆի Մխեյանի ծննդյան օրն ապրիլի ութին էր , սակայն երգչուհին մինչ օրս դեռ ստանում է ծաղիկներ.<<Անչափ հաճելի անակընկալ: Տասն օր անց էլի ստանալ հաճելի նվեր ծննդյան համար, մոտ ընկերոջից: Ճ 101 մուգ կարմիր վարդեր … Մոսկվա 19.04.2013>>
Վերջին շրջանում ամենաքննարկված հաղորդավարուհիներից Դինա Ակոպովնան մարդուն ճանաչելու իր տարբերակն է գտել.<< Մարդուն ճանաչելու համար բավական կլինի երկու օր հետևես ֆեյսբութի իր էջին, արդեն ուշադրություն էլ չես դարձնի ով է, ինչ մասնագիտություն ունի, կամ ինչ պաշտն է զբաղեցնում: Միանգամից պարզ է դառնում' կամ անհատականություն է, կամ հաստատման խնդիր ունի, կամ էլ պարզապես ուղեղը թեփ է լցրախ>>: Իսկ թե ում նկատի ուներ հաղորդավարուհին, դատողությունները թողում ենք ձեզ:
“The Voice” Նախագիծն արդեն անցյալում է, և յուրաքանչյուր մարզիչ այժմ զբաղված է իր անձնական գործերով. Սոնայի դեպքում, երգչուհին տխուր է. <<Очень грустно уезжать из Еревана (((но, надеюсь скоро вернусь!!!)>>:
Սոնան մեկնում է, իսկ երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր է վերադարձել իր համերգային շրջագայությունից և արդեն հասցրել է լինել << 32 ատամ>> ակումբի հյուրը.<<Իմ շատ սիրելի ու հարազատ մարդկանց չէի տեսել երկար ժամանակ, լավ է որ<<32 ատամ>> ակումբն այսօր համախմբեց մեզ բոլորիս>>♥, գրել է երգչուհին:
Երգիչ Ռազմիկ Ամյանը բացի նրանից, որ ֆեյսբուքում տեղադրեց իր երկու որդիների լուսանկարը, վերջերս էլ նաև գրեց, թե որքան հոգնած է.<<Չափազանց հոգնած էինք, գրեթե ժամանակ չունեցանաք հանգստանալու, բայց այս պահին հանդիսատեսի շնորհիվ տրամադրությունս այնքան բարձր է, նույնսիկ չեմ էլ մտածում այդ մասին>>:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր տեսահոլովակ է նկարահանում, այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում.<<Այսօր նկարահանում ենք իմ նոր տեսահոլովակը, երգի հեղինակն է Մանե Հակոբյանը, այն կոչվում է <<Քեզ համար>>, երգը շուտով կհանձնեմ ձեր դատին իմ սիրելի երկրպագուներ>>:
Մենք արդեն պատմել ենք երգչուհի Սիրուշոյի <<Պռեգոմեշ>> հավաքածուի մասին, երգչուհին իր երկրպագուներին տեղեկացրեց, որ այն արդեն կարելի է ձեռք բերել խանութներում.<< Վերջապես !!!:))))) վաղվանից (ապրիլի 21) կարող եք ձեռք բերել "ՊռեԳոմեշ" աքսեսուարները երևանյան հուշանվերների խանութներում:
Հասցեներ' Հյուսիսային Պողոտա 10, Աբովյան 7 !!!>>,գրում է երգչուհին: Դե աղջիկներ շտապեք ձեռք բերելու հավաքածուն:
Երեկ Մոսկվայում կայացավ <<Արմենիա>> մրցանակաբաշխությունը, որին ներկա էր հայկական շոու բիզնեսի ամբողջ <<էլիտան>>: Յուրաքանչյուրը փորձում էր կանխատեսել թե ինչ մրցանակով տուն կվերադառնա, այս առումով բացառություն չէր Լիլիթ Հովհաննիսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր.<<Պատրաստվում եմ <<Արմենիա>> մրցանակաբաշխության իմ ելույթին: Տեսնենք, թե որ մրցանակն եմ ստանալու ես…., կամ կստանա՞մ մրցանակ, թե՞ ոչ ;) ;) ;)>>:Միայն մի քանի րոպե անց երգչուհին արեց հետևյալ գրառումը.<<Փաստորեն,ըստ <<ԱՐՄԵՆԻԱ>> մրցանակաբաշխության,ես այս տարվա լավագույն երգչուհին եմ)))))))))>>:
ArmStar.am-ը շնորհավորում է երգչուհուն և բոլոր մնացած մրցանակակիրներին:
Ամփոփեց Սիրանուշ Գրիգորյանը