Այս թեսթը մշակել է հոգեբան Ս.Գ.Կորչագինը, որը հեղինակ է մի շարք հանրահայտ հոգեբանական գրքերի, ինչպիսիք են՝ «Միայնության հոգեբանություն», «Գենեզիս, միայնության առաջացումն ու տեսակները» և այլն: Միայնություն տարբեր մարդիկ զգում և ընկալում են տարբեր կերպ: Կան մարդիկ, որոնք շրջապատված են բազում մարդկանցով, բայց միևնույնն է իրենց միայնակ են զգում, կան մարդիկ, որոնք ոչ ոք չունենալով իրենց կողքին միևնույնն է իրենց միայնակ չեն զգում: Կան մարդիկ, որոնց միայնությունը կարող է ընդհուպ մինչև հոգեկան խանգարումների հասցնել, իսկ կան մարդիկ, որոնք այդ ամենին շատ թեթև են վերաբերում: Նշեմ, որ այս թեսթը օգտագործվում է նաև պրոֆեսիոնալ դիագնոստիկայում: Եվ այսպես, թեսթը որոշում է «միայնություն» զգացողության ապրումների խորության աստիճանը: Թեսթն այստեղ