Մի շատ հարուստ ընտանիքում գեղեցկադեմ աղջնակ էր մեծանում: Մի օր հայրը մտածում է տանել նրան գյուղ, որպեսզի ցույց տա, թե ինչպիսի աղքատության մեջ են ապրում մարդիկ: Հոր մտահղացմամբ՝ աղջիկը սեփական աչքերով պետք է տեսներ մեկ այլ կյանք և արժանիորեն գնահատեր այն, ինչն իրեն շրջապատում է, որպեսզի աղջիկը հպարտանար իրեց ունեցած հարստությամբ:
Նրանք հյուրընկալվեցին մի շատ աղքատ ընտանիքում և նրանց հետ անցկացրեցին մի ամբողջ օր: Երբ տուն վերադարձան, հայրը հարցրեց աղջկան՝ դուր եկա ՞վ արդյոք ճանապարհորդությունը:
-Անչափ,-հիացմունքով ասաց աղջիկը:
-Հիմա դու գիտես, որ կա նաև այլ կյանք: Ի ՞նչ հասկացար այս ճանապարհորդությունից:
-Հայրիկ, մեր տանը մեկ շուն է ապրում, իսկ նրանց մոտ՝ չորս շուն և մեկ կով: Մեր այգում լողավազան կա, իսկ նրանց տնից քիչ հեռու՝ մեծ մի լիճ, որի մյուս ափն անգամ չի երևում: Մեր այգում լուսամփոփներ են, իսկ նրանց այգին աստղերն են լուսավորում: Մեր բակի ետնամասում պատ է, իսկ նրանց մոտ՝ անծայրածիր հորիզոն:
Հայրը մտածմունքների մեջ ընկավ աղջկա այդ պատասխանից, իսկ աղջիկն ավելացրեց.
-Շնորհակալություն, հայրիկ, որ ինձ մեկ ուրիշ կյանք ցույց տվեցիր:
Կյանքը գեղեցիկ է ու բազմաշերտ: Աշխարհը յուրաքանչյուրի համար բացվում է այն կողմով, որով նա ցանկանում է տեսնել: Մեզնից յուրաքանչյուրն իր ակնոցն ունի, և Աշխարհն ամեն մեկին փայլում է յուրահատուկ գույնով: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կնայես Աշխարհին: Նյութական դժվարությունների մեջ էլ մարդ կարող է հարուստ լինել: Գլխավորը՝ չլինես աղքատ՝ ունենալով նյութական մեծ հարստություն: