Ձեր շրջապատում հաստատ կլինեն մարդիկ, ում մոտ ամեն ինչ կարգ ու կանոնավոր է, դասավորված, պլանավորված: Մի երազեք նմանվել նրանց, պարզապես գործի անցեք, կատարեք մասնագետների կողմից առանձնացված այն սովորությունները, որոնք էլ տանում են դեպի կազմակերպվածություն:
Մի գնեք որևէ ապրանք միայն նրա համար, որ զեղչ է: Եթե այդ հիանալի սարաֆանը 70%-ով ավելի էժան է կամ կատվի կերակուրը վաճառվում է ակցիայով, դա դեռ չի նանակում, որ Դուք պետք է ամեն ինչ գնեք: Հարցրեք ինքներդ Ձեզ'գուցե ունեք պահարանում նմանատիպ բան: Հիշեք, թե արդյոք Ձեր կատուն ուտում է այդ կերը կամ արդյոք նա չունի այժմ դրանից:
Պարբերաբար վերացրեք «ավերածությունները»: Մինչև սպասելը, թե երբ եք համապատասխան տրամադրություն ունենալու, պատրաստեք պարբերական պլան այսպիսի միջոցառումների: Օրինակ, ամեն օր աշխատանքից հետո 15 րոպե տրամադրեք հագուստի դասավորմանը, որոնք Դուք առավոտյան անխնա թափում եք բազմոցին:
Խաղաղության համաձայնագիր կնքեք անկատարելության հետ: Խելացի մարդիկ մաքսիմում եռանդ են տրամադրում ամենակարևոր աշխատանքներին, իսկ մնացածի համար նրանք տրամադրում են միայն անհրաժեշտ չափով էներգիա և եռանդ: «Մի փորձեք ամեն ինչ կատարյալ անել»,- ասում է հոգեբանության դոկտոր Ռենե Ռեյնարդին:
Իրերը դասավորեք առանձին-առանձին: Մի վերցրեք մի տուփ ու վրան գրեք' «խառը իրեր»: Միևնույն է, որոշ ժամանակ անց Դուք չեք հիշելու, թե ինչեր են այնտեղ: Ավելի լավ է, միացրեք այն բոլոր իրերը, որոնք իրենց նպատակով կամ ոլորտով նման են: Ասենք' «զարդեր», «փաստաթղթեր», «մուծման կտրոններ»:
Մի փորձեք հիանալի արդյունքի հասնել ամեն անգամ: «Ես ունեմ այցելուներ, որոնք ամեն առավոտ մեծ ժամանակ են ծախսում իրենց դիմահարդարումը կատարյալ դարձնելու համար, ովքեր պատասխանում են յուրաքանչյուր զանգի և տրամադրում յուրաքանչյուր զանգահարողին մեծ ուշադրություն: Սա պարզապես հոգնեցուցիչ է»,-ասում է հոգեբան Ռեինեն:
Օգնություն խնդրեք: Լավ կազմակերպված մարդը երբեք չի վախենում մի պահ մի փոքր անհարմար զգալ և օգնություն խնդրել: Իհարկե, խոսքն այն իրավիճակների մասին է, երբ օգնությունն իսկապես անհրաժեշտ է:
Տանն առանձնացրեք մի հատված, որտեղ Դուք կդնեք ամենատարբեր փոքրիկ իրեր: Երբ աշխատանքից տուն եք գալիս, միանգամից մի սկսեք հավաքել պայուսակները, նամակները, տեղեկանքները և այլն: Այդ ամենօրյա մանրուքները դրեք առանձնացված մի տեղ. երբ ազատ ժամանակ ունենաք, դասավորեք իրերն իրենց տեղերում:
Տարբերեք դրական էմոցիաները ամեն ինչ պահելու մոլուցքից: Ոչ մի հիվանդագին բան չկա նրա մեջ, որ մարդիկ որոշ իրերի հետ կապվածություն են զգում: Օրինակ' ծաղկամանի, տատիկի բրոշի և այլն: Սակայն թատրոնի և կինոյի հին տոմսերը, արդեն մաշված կոշիկները Ձեզ հաստատ ոչ մի էմոցիա չեն հաղորդի: Հավաքեք և դուրս շպրտեք դրանք:
Կանխատեսեք խնդիրները: Վերցրեք Ձեզ հետ անձրեւանոց, եթե թեկուզ մի փոքր ամպամածություն եք նկատում: Դասավորեք խոհանոցի պահարանը, որտեղ ամեն անգամ դուռը բացելիս մի ամբողջ սպասքեղեն, պլաստմասե տարաներ շուռ են գալիս Ձեր գլխին: Կազմակերպված կինը պարզապես մի քանի րոպե կտրամադրի այդ վիճակը վերացնելուն և այլևս հանգիստ սրտով պահարանի դուռը կբացի:
Իմացեք, թե ովքեր ունեն Ձեզ համար անպետք իրերի կարիքը: Ավելի հեշտ է իրերից բաժանվելը, երբ գիտես, որ նրանք օգտագործվելու են, նրանց կարիքն իսկապես զգում են: Դուք կազակտվեք ամեն տեսակ անպետք իրերից, իսկ մյուսները ձեռք կբերեն իրենց համար այդքան անհրաժեշտ իրերը: