Շատերը ցանկանում են ազատվել իրենց ավելորդ քաշից: Ամեն ինչ անում են նիհարելու համար, սակայն ոչ միշտ է արդյունավետ այն լինում: Եվ դրա հետ մեկտեղ առողջական խնդիրներ են առաջանում:
Ձեզ ենք ներկայացնում Ելենա Կարապետյանին, ով պատմեց մեզ իր պատմությունը, թե ինչպե՞ս նրան հաջողվեց նիհարել 40կգ՝ առանց առողջությունը վնասելու: Ստորեւ ներկայացնում ենք մեր հերոսուհու պատմությունը:
Ավելորդ կիլոգրամները այսօր անհանգստացնում են շատ շատերի, դառնում են շատ խնդիրների պատճառ: Մարդիկ սկսում են ագահորեն ձգտել գեղեցիկ կազմվածքի, սակայն այդ ամենն անում են սխալ ճանապարհներով: Դիետաներ, սով, սկսում են իրենց մեղադրել որևէ սնունդ ընդունելուց առաջ, իրենց գցում են դեպրեսիաների մեջ և տանում փակուղիներ: Այդ ամենից հետո մարդիկ հոգնում են, հանձնվում են,կարծում են, որ նիհարելն անհնար է, սակայն չեն գիտակցում,որ իրենք են իրենց համար ստեղծում տանջանքներ, վնասում են առողջությունը, և հետո ուտում են , այն ինչ պատահում է ձեռքի տակ, ուտում են ագահաբար, կարծես փորձում են իրենք իրենց պատժել: Հենց դա է, որ հանգեցնում է քաշի արագ ավելացմանը: Գեղեցիկ մարմին ստեղծվում է առաջին հերթին հոգու և մարմնի ներդաշնակությունից, պետք չէ երբեք հանձնվել, թերագնահատել ձեր անձը և ձեր ուժերը , պետք չէ հուսահատվել,պետք չէ խնդիրները լուծել ուտելիքի միջոցով, անգամ եթե շատ անգամներ եք փորձել ազատվել ավելորդ քաշից ու ձեր փորձերը ձախողվել են: Դուք ինքներդ եք ստեղծում ձեզ համար խնդիրներ և դրանց լուծումը գտնում եք ուտելիքերի մեջ: Այո, նիհարելու համար պետք է ուտել, սակայն պետք է ցանոթանալ ճիշտ սնվելու կանոններին: Ես ինքս անցել եմ այդ տանջալից ուղով՝դիետաներ, սով և կրկնակի քաշի վերադարձ: Սակայն նիհարելու ցանկությունն իմ մեջ այնքան մեծ էր, որ գտա ելք: Նիհարել հնարավոր է, հնարավոր է նիհարել առանց դիետաների, առանց սովի, հնարավոր է նիհարել առանց վնասելու առողջությունը, անգամ ձեռք բերել առողջություն, պարզապես պետք է ծանոթանալ ճիշտ սնվելու կանոններին և փոխել մոտեցումը սննդի հանդեպ: Ինտերնետում մի փնտրեք դիետաներ, պարզապես սնվեք ճիշտ և եղեք առողջ: Իսկ որպեսզի հավատաք, որ նիհարելը հնարավոր է , կարող եմ ասել, որ ես ինքս ազատվել եմ 40 կգ ավելորդ քաշից, անգամ առանց վնաս հասցնելու առողջությանս:Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք: Հավատացեք , արժե զինվել համբերությամբ, քանի որ այն հոգեկան հաղթանակը, որ ունենալու եք, աննկարագրելի է: Մի փոխարինեք ձեր երազանքներն ուտելիքով, նիհարել հնարավոր է: Ես պատրաստ եմ բոլորին օգնել՝ անցնել այդ ճանապարհը, չէ՞ որ դուք էլ շատ ասելիք եւ անելիք ունեք:
Իսկ ի՞նչ խորհուրդ կտա Ելենան նիհարել ցանկացողներին, կկարդաք մեր հաջորդ հոդվածներում: