Սալմա Հայեքը պաշտում է Շակիրային. Նա որոշել է շնորհավորել երգչուհուն՝ վերստեղծելով նրա խորեոգրաֆիան՝ «Hips Don’t Lie» տեսահոլովակից։
57-ամյա Սալման Instagram-ում կիսվել է վազքուղու վրա կատարած պարի տեսանյութով եւ ծիծաղելի գրառում արել: «Եթե ձեր մեջ լատինական կամ արաբական արյուն չկա, մի փորձեք սա տանը»: Հայեքը նախկինում խոսել է այն մասին, թե որքան հպարտ է իր լիբանանյան ժառանգությամբ, ինչպես եւ Շակիրան, ով եւս լիբանանյան ծագում ունի:
Посмотреть эту публикацию в Instagram
«Ծնունդդ շնորհավոր թագուհի Շակիրա, դու երաժշտության աստվածուհի ես: Շնորհակալություն քո երաժշտության համար»,-հավելել է նա, իսկ աստղի երկրպագուները հիացել են նրա ցնցող արտաքինով եւ պարային շարժումներով:
Շակիրան արագ նկատել է Սալմայի շնորհավորանքը եւ կիսվել իր շնորհակալությամբ։ «Սալմա, դու հիասքանչ ես...Մենք քեզ սիրում ենք»։