Մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեքը բողոքել է Հոլիվուդում առկա ռասիզմի դեմ։ Այս մասին հայտնում է Yahoo News-ը։
54-ամյա արտիստուհին հիշել է, որ երիտասարդ տարիքում իրեն փորձել են ներշնչել, թե իր կարիերան կավարտվի 30 տարեկանից հետո։ «Ինձ ասում էին, որ մեքսիկուհին երբեք հաջողության չի հասնի։ Այն ժամանակ անհնար էր պատկերացնել, որ մեքսիկուհին Հոլիվուդում գլխավոր դերակատարում կստանա», - պատմել է նա:
Նա նշել է, որ ինքն էլ գրեթե հավատացել է դրան, բայց չի հանձնվել։ «Ես ցանկանում եմ, որ մյուս կանայք գիտակցեն դա, քանի որ նույնիսկ 30 տարեկանում դուք ճնշում եք զգում, 40 տարեկանում դուք ճնշում եք զգում, բայց ավելի ուշ ծաղկումը հիանալի է», - հայտարարել է Հայեքը:
Ավելի վաղ, փետրվարին հայտնի էր դարձել, որ դերասանուհին նկարահանվելու է A Boob’s Life («Կրծքի կյանք») նոր կատակերգական սերիալում: Նոր նախագիծը կթողարկվի HBO Max սթրիմինգային ծառայությունում։ Սալմա Հայեքը ոչ միայն գլխավոր դեր կխաղա, այլեւ հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր: