Դերասանուհի Աննա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կից տեղադրելով տեսահոլովակ որտեղ հանուն ֆիլմի կերպարի կտրում է իր երկար վարսերը։

 

«Ես պատրաստ էի կերպարիս համար 12 կգ քաշ հավաքել, ես պատրաստ էի մարմինս ձևափոխել, ես պատրաստ էի թերևս բարդագույն սպորտաձևերից մեկի ՝ ծանրամարտի օրենքներին ենթարկվել ՝ մեկ տարվա ընթացքում մի քանի հարյուր տոննա քաշ բարձրացնելով, մարզվել ամեն Աստծո օր, ես պատրաստ էի նույնիսկ անհնարին թվացող գյումրվա բարբառը յուրացնել, բայց հրաժարվել վարսերիցս, ինչ խոսք, հեշտ չէր»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք դերասաններ Աննա Հարությունյանն ու Սոս Ջանիբեկյանը նկարահանվում են «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում