Ճապոնական էլեկտրատեխնիկայի հսկա Panasonic Corp ընկերության տնօրենների խորհուրդն այսօր որոշում է կայացրել 60 տոկոսով կրճատել կորպորացիայի նախագահ Կաձուհիրո Ցուգայի աշխատավարձը՝ վատ աշխատանքի համար: Որոշումն ուժի մեջ է մտնելու հուլիս ամսից: Այս մասին է հաղորդում Итар-Тасс լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ, նույն չափով կրճատվելու է նաև Սյուկակու Նագաեի աշխատավարձը, ով հունիս ամսից զբաղեցնելու է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Աշխատավարձի չափի մասին տեղեկություն չի հաղորդվում:
2009 թ.-ին կորպորացիայի բոլոր տնօրենների աշխատավարձերն իջեցվել էին 10-20 տոկոսով՝ ընկերության եկամուտների կրճատման ֆոնի վրա։ Փորձագետների կարծիքով՝ այս քայլը թույլ կտա տնտեսել հարյուր միլիոնավոր դոլարներ։
Նշենք, որ Panasonic ընկերությունը այժմ ծանր ժամանակներ է ապրում: Դրա հիմնական պատճառներից մեկը' հեռուստացույցների օտարերկրյա արտադրողների հետ մրցապայքարում պարտությունն է։