Քիմ Քարդաշյանը որպես գործադիր պրոդյուսեր հանդես կգա Էլիզաբեթ Թեյլորի մասին պատմող վավերագրական սերիալում եւ կնկարահանվի այնտեղ:

BBC-ի երեք մասից բաղկացած վավերագրական ֆիլմը, նախնական վարկածով կկոչվի «Էլիզաբեթ Թեյլոր. ապստամբ սուպերաստղը»։ Այն արտադրված կլինի օսկարակիր Passion Pictures պրոդյուսերական ընկերության կողմից:

Սերիալը կներկայացնի Թեյլորի հմտությունն ու տեխնիկան՝ որպես դերասանուհի, ով հիացրել է կինոդիտողներին, բայց նաեւ փոխել է հանդիսատեսի եւ աստղերի հարաբերությունների մասին պատկերացումները՝ նորովի ներկայացնելով փառքի բնույթը։

«Էլիզաբեթ Թեյլորն այնպիսին էր, ինչպիսին կար՝ անզիջում մարտիկ»,-ասել է Քարդաշյանը, ում Թեյլորը տվել է իր վերջին հարցազրույցը մահից առաջ: «Նա ապացույցն է այն բանի, որ դուք կարող եք շարունակել զարգանալ եւ փոխվել եւ կյանքում ունենալ տարբեր փուլեր, եւ նա ճանապարհ է հարթել բոլորիս համար»:

Բացի Քարդաշյանից, վավերագրական ֆիլմում կլինեն նաեւ նրա ընկերուհին՝ Ջոան Քոլինսը, ով, ինչպես հայտնի է, պայքարում էր Կլեոպատրայի դերի համար, դերասանուհու մտերիմ ընկերուհի Քերոլ Բայեր Սագերը, առաջատար գիտնական եւ բժիշկ Էնթոնի Ֆաուչին, ով Էլիզաբեթի հետ աշխատել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարում եւ այլք։

«Այս հուզիչ սերիալը խոստանում է նորովի բացահայտել Էլիզաբեթ Թեյլորին՝ նրա տեխնիկան եւ դերասանական ուժը, ինչպես նաեւ ինքն իրեն նորից հայտնագործելու կարողությունը»,-ասում է BBC-ի խմբագիր Ալիսթեր Փեգը: