Ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը նշել է, թե ինչու է որոշել ամուսնության առաջարկություն անել փոփ երգչուհի Ալլա Պուգաչովային։ Նրա խոսքերը մեջբերել է «Царьград»-ը։
Արտիստի խոսքով՝ ինքը որոշել է լուրջ քայլի գնալ այն բանից հետո, երբ տեսել է նրա «Сильная женщина плачет у окна» երգի տեսահոլովակը։
Պուգաչովայի երգն այնքան է հուզել նրան, որ Կիրկորովը զգացել է, որ ցանկանում է ամուսնանալ երգչուհու հետ։ «Մտածեցի՝ գուցե Պուգաչովային առաջարկությո՞ւն անեմ: Եվ արեցի»,-ասել է արտիստը։
Կիրկորովն ամուսնացել է միայն մեկ անգամ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ։ Նրանց ամուսնությունը տեւել է 11 տարի եւ խզվել 2005 թվականին։