Հաղորդավար, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանի կինը՝ Անին, կիսվել է ամուսնու ու դստեր՝ Լուսեի մասնակցությամբ դրական հոլովակով, որում հայր եւ դուստր միասին պարում են։
Հոլովակը միանգամից հայտնվել է Անիի հետեւորդների ուշադրության կենտրոնում՝ արժանանալով դրական ու ջերմ մեկնաբանությունների։
Посмотреть эту публикацию в Instagram
Տեսանյութում Ավետն ու Լուսեն պարում են խնջույքի ժամանակ՝ Ռազմիկ Ամյանի «Պաշտելիս» երգի ներքո։ Լուսեն հայրիկի հետ աշխույժ պտույտներ է կատարում հայտնի երգի ուղեկցությամբ։
Հավելենք, որ Ավետի ու Անիի դուստրը 7 տարեկան է։ Զույգն ամուսնացել է 2015 թ-ին։