Բեն Աֆլեքը ստիպում է Ջենիֆեր Լոպեսին իրեն ավելի գեղեցիկ զգալ, քան երբեւէ: Vogue-ին տված նոր հարցազրույցում 54-ամյա Լոպեսն ասել է, որ իր ամուսինը «ցանկանում է, որ ինքը գիտակցի իր արժեքը»:
«Ես ինձ ավելի հանգիստ եւ հարմարավետ եմ զգում, ինչը ստիպում է, որ ինձ ավելի գեղեցիկ զգամ, քան երբեւէ՝ որեւիցե մեկի կողքին»,-նշել է երգչուհին:
Նրա խոսքով՝ հասել է կյանքի մի կետի, որտեղ անմնացորդ սիրում է ինքն իրեն: «Սիրում եմ իմ մարմինը, իմ ձայնը, իմ ընտրությունը, նույնիսկ՝ սխալներս»,-ասել է Լոպեսը, որն Աֆլեքի հետ ամուսնացել է 2022 թվականին: