Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը խոսել է այս շրջանում բնակարանների վարձակալության թանկացումների մասին։ Ինստագրամյան էջի Story բաժնում արած իր հրապարակման մեջ դերասանուհին նշում է՝ նորմալ չէ այդպես վարվել Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ։
«Ո՞նց կարելի ա էս իրավիճակում տան վարձերի գները թանկացնել․ ծայրամասերում 300 000 դրամ փլատակներին տալը նորմալ չի՝ պատերազմի, սովի, սգի միջով անցած մարդկանց համար։ Ամոթ։ Մարդ եղեք (եթե կարող եք)»,-գրել է դերասանուհին։