Ընդամենը վերջերս մենք տեղեկացանք, որ հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին սպասում է իր երկրորդ զավակի լույս աշխարհ գալուն: Այդ նորությունն անակնկալ էր հենց դերասանուհու համար, չէ որ նա 47 տարեկան է: Ներկայում նա դաստիարակում է իր 5 ամյա դստերը, ում հայրիկի հետ ունի լարված հարաբերություններ:
Նիկոլ Քիդմանը նույպես կարողացել է ծննդաբերել իր համար շատ անսպասելի, քանի որ երկար տարիներ բուժվում էր անպտղության դեմ և արդեն կորցրել էր մայրանալու հույսը: 2008 թ-ին, 40 տարին լրանալուց հետո, հոլիվուդյան դերասանուհին լույս աշխարհ բերեց իր առաջնեկին' դստերը, 2010 թ-ին ծնվեց նրանց երկրորդ աղջիկը, միայն թե այս անգամ Քիդմանը օգտվեց սուրագատ մոր ծառայությունից:
Եվս մեկ հոլիվուդյան գեղեցկուհի, ով չի վախեցել ծննդաբերել 40-ն անց' 41 տարեկանում:
Ջուլիանա Մուրն առաջին անգամ մայր է տարձել 37 տարեկան հասակում, դերասանուհու երկրորդ երեխան ծնվել է 2002 թ-ին, երբ նա 42 տարեկան էր:
Օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը, ով բազմազավակ մայր է, իր 4-րդ երեխային լույս աշխարհ է բերել 42 տարեկան հասանում:
Երկար տարիներ Մրայա Քերին երազում էր մայր դառնալ: Դա նրան հաջողվեց միայն 2011 թ-ին, երբ լրացավ նրա 41 ամյակը: Ի դեպ երգչուհին լույս աշխարհ բերեց երկվորյակ աղջիկների:
Քվենտին Տարանտինոյի սիրելի դերասանուհի Ումա Թուրմանը, ով ուներ արդեն երկու երեխա, ամուսնալուծվելուց հետո լույս աշխարհ բերեց նաև իր երրորդ զավակին:
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը շատ երկար տարիներ է երազել մայր դառնալ: Երկու վիրահատությունից հետո, 2001 թ-ին նա լույս աշխարհ է բերում իր առաջնեկին: 2010 թ-ին հայտնի դարձավ, որ 42 ամյա երգչուհին կրկին պատրաստվում է մայրանալ: Այս անգամ նա իր ամուսնուն պարգևեց երկվորյակների: