Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պարծեցել է 18200 դոլար արժողությամբ բացառիկ ժամացույցով, գրում է Super-ը։
Կիրկորովը սոցցանցերում նոր աքսեսուարով տեսանյութ է հրապարակել։ Հրատարակությանը տված հարցազրույցում արտիստի ներկայացուցիչները խոստովանել են, որ նրան նվիրել են Colette բուտիկի եւ MAD Paris ժամացույցների ստուդիայի ժամացույցը։ «Ահա այսպիսի բացառիկ պատմություն եմ ներկայացնում։ Ես նախանձում եմ ինքս ինձ»,- հայտարարել է Կիրկորովը։
Զարդը Rolex Milgauss ժամացույցի հարմարեցված տարբերակն է, որի վրա գրված է «Who cares I'm already late» («Ի՞նչ տարբերություն, ես արդեն ուշացել եմ»): Ըստ Super-ի՝ ընդհանուր առմամբ թողարկվել է այս աքսեսուարի հինգ օրինակ՝ 18200 դոլարով։