Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջում կիսվել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառմամբ, ով, հրապարակելով միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի «Փորձագիտական կարծիք. ցեղասպանություն հայերի դեմ 2023թ» զեկույցը, հորդորել է իր հետևորդներին կիսվել գրառմամբ։

«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է նավթի և գազի լծակները տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը մաքրելու համար»,-գրել է Իսրայելյանը։