Կատանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կարմիր գինին բարելավում է սեռական ֆունկցիան ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Օգուտը կայանում է գինու մեջ պարունակվող հակաօքսիդանտներով հարուստ պոլիֆենոլների մեջ: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal for Clinical Medicine ամսագրում։
Հեղինակները վերանայել են 73 հետազոտություն, որոնք ուսումնասիրել են ալկոհոլի ազդեցությունը մարդկանց սեռական կյանքի վրա: Ինչպես պարզվում է, տղամարդկանց մոտ, ովքեր օրական մեկ կամ երկու բաժակ են խմում, ավելի քիչ է էրեկտիլ դիսֆունկցիայի վտանգը, մինչդեռ կանանց մոտ լիբիդոն ավելի բարձր է:
Կարմիր գինու մեջ պարունակվող բուսական միացությունները մեծացնում են արյան հոսքը, բարձրացնում տեստոստերոնի մակարդակը և ստիմուլացնում սեռական օրգանները, ասում են գիտնականները:
Պոլիֆենոլները նաև գործում են որպես հակաօքսիդանտներ, միացություններ, որոնք կանխում են օքսիդացումը մարմնում: Օքսիդացման արդյունքում առաջանում են անկայուն քիմիական նյութեր, որոնք կոչվում են ազատ ռադիկալներ, որոնք ոչնչացնում են բջիջները: Այսպիսով, հակաօքսիդանտները կարևոր դեր են խաղում մի շարք հիվանդությունների կանխարգելման գործում, ինչպիսիք են սրտի հիվանդությունները և քաղցկեղի որոշ տեսակներ: