Ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղ Մոտը երեկ՝ հուլիսի 2-ին, ելույթ ունեցավ Երեւանում՝ Full Moon Fest-ի շրջանակում։ Մոտը հայ հանդիսատեսին թեժացրեց իր հիթային կատարումներով ու բարձր տրամադրությամբ, սակայն նրա նախատեսված ելույթը կիսատ մնաց, քանի որ երգիչը պարի ընթացքում վնասվածք ստացավ եւ իջավ բեմից:
Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ արտիստը ձեռքի կոտրվածք ունի։ Երգիչն ինքն էլ սթորի է արել եւ ներողություն խնդրել այդպես անսպասելի բեմից իջնելու համար: «Որեւէ մեկը չէր կարող ենթադրել, որ ելույթի ժամանակ նման վնասվածք կստանա»,-ասաց համերգի կազմակերպիչը։