Արդեն մի քանի տարի է ինչ քննարկվում է Women’s club-ի դերասաններ Տոմա Պետրոսյանի և Պոնչի՝ Տարոն Իսպիրյանի սիրո պատմությունը։ Ե՛վ Տոման և՛ Պոնչը այս ընթացքում չեն հաստատել, որ միասին են։ Սակայն ամեն բան ավելին քան պարզ է, գրում է Starnews.am-ը։

Ու ահա, դերասանուհին օրերս «Կնոջ օրագիր» հաղորդման հյուրն էր և հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մի քանի հարցի՝ այդ թվում նաև հաստատել է, որ ինքն ու Պոնչը միասին են։

Հաղորդավարուհու այն հարցին, թե Տոման ցանկություն չունի՞ ընտանիք կազմելու, դերասանուհին պատասխանեց.

«Հա իհարկե, ես շատ երեխայասեր աղջիկ եմ, ուղղակի երևի ինձ մոտ ժամանակի պակաս կար անձնական կյանքով զբաղվելու համար, տարվել էի բեմով ինչպես և շատ -շատերը մեր մասնագիտության մեջ։ Բայց էնպես չէ,որ տոտալ ցանկությունը բացակայում է։ Ես շատ լավ եփող-թափող աղջիկ եմ»։

Այս պատասխանից հետո Լուսինե Թովմասյանը որոշեց ուղիղ հարցադրում անել՝ ասելով.

«Եկեք ներխուժենք ձեր անձնական կյանք։ Երևի թե բոլորին արդեն հայտնի է, քո և Պոնչի բացահայտ հարաբերությունների մասին, չե՞ք մտածում արդեն ընտանիք կազմելու մասին»։

Հարկ է նշել, որ այս ուղիղ հարցը Տոմային շփոթեցրեց ու նա փորձեց ոչինչ չասել, բայց դրանով արդեն հաստատեց տարածվող լուրերը։