ԱՄՆ–ում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտն ինստագրամյան իր էջում կատարել է գրառում, որում փնտրում է ամուսին։
«Ո”ւր ես իմ չքնաց ամուսին 40 և բարձր տարեկան։ Դու ունես 4 ամիս ժամանակ, որ ինձ հետ ծանոթանաս ու ձեռքս բռնած գնաս եկեղեցի։ Եթե դու չգաս, ուշանաս՝ ես վատ քայլի կդիմեմ Աստծո առաջ, կգնամ և արհեստական, բժիշկների ձեռքով կհղիանամ օտարից։ Ես պատրաստ եմ քեզ սիրեմ, հարգեմ, ընդունեմ, կյանքս նվիրեմ։ Եթե Աստված ասել է, որ ես եմ քո կինը՝ բարի եղիր ինձ տեղյակ պահիր։ Մերսի»,– գրել է Շպրոտը։