Տորոնտոյում երեկ կայացել է աշխարհահռչակ երգիչ Էդ Շիրանի շրջագայության հերթական համերգը, որի շրջանակում առաջին անգամ ելույթ է ունեցել Ռոզա Լինը: «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի դեսպանը բացել է Շիրանի համերգն իր մի քանի կատարումներով, այդ թվում՝ Hallelujah, Divine, Upon My Heart, Mountains եւ, իհարկե, վերջում հանրահայտ Snap-ով:

353073510_928245455135087_963917659579816610_n.jpg (68 KB)

Երգչուհին Էդ Շիրանի հետ հանդիպումից եւ իր ելույթից լուսանկարներ է տեղադրել եւ շնորհակալություն հայտնել համերգից ստացած ջերմության համար,-«Երկու անմոռանալի օրեր Տորոնտոյում: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Էդ Շիրան, շնորհակալ եմ ինձ մասնակիցը դարձնելու համար. քո երկրպագուներն ամենաջերմն են»,-գրել է Ռոզան:

354154646_930771367987632_5954158009673945100_n.jpg (72 KB)

Երգչուհին իր հագուստը չի մոռացել լրացնել հայկական դետալներով. ելույթի ժամանակ Ռոզան կրել է սեւ տոպ, սեւ տաբատ ու սպորտային վերնազգեստ, իսկ գոտուց ամրացրել Հայաստանի դրոշի գույներով կախազարդ:

Հիշեցնենք, որ երգչուհին շրջագայում է Էդ Շիրանի հետ՝ բացելով նրա համերգները:

353517488_1412226252899019_7215822402987659493_n.jpg (37 KB)

353553790_829315671954976_3516670749458257795_n.jpg (42 KB)

353736739_814403296685264_6006692148848530545_n.jpg (53 KB)

353766110_1319361291982824_7199142088363845285_n.jpg (51 KB)

353418428_6457278507649097_3750875234578702823_n.jpg (44 KB)

354119870_1718051358646444_3478677240611120096_n.jpg (58 KB)