Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը իր «Farewell Yellow Brick Road Tour» շրջագայությամբ, որը դարձել է պատմության մեջ ամենաեկամտաբերը, համաշխարհային ռեկորդ է սահմանել, հաղորդում է Billboard-ը։

Հաղորդվում է, որ երգիչը դեռևս չավարտված համաշխարհային շրջագայության համար արդեն վաստակել է 887 միլիոն դոլար։ Մինչ այդ վարկանիշի առաջին տեղը զբաղեցնում էր Էդ Շիրանը, ով 2019 թվականին իր The Divide շրջագայության ընթացքում վաստակել էր 776 միլիոն դոլար։ Ըստ ԶԼՄ-ների կանխատեսումների՝ Էլթոն Ջոնի հրաժեշտի շրջագայության եկամուտը կարող է գերազանցել 1 միլիարդ դոլարը հյուրախաղերի շրջանակում վերջին համերգի ավարտից հետո, որը կկայանա 2023 թվականի հուլիսի 8-ին։