Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքը հրապարակել է Չինաստանում թողարկված Android սմարթֆոնների կատարողական ցուցանիշների մայիսյան վարկանիշը։ Ցուցակի առաջատարը նոր iQOO Neo8 Pro-ն է, որն ունի MediaTek Dimensity 9200+ պրոցեսոր։

Երկրորդ տեղում է OnePlus 11-ը, որը մոտ 124,000 միավորով ավելի քիչ է ստացել, քան ցուցակի առաջատարը (1,358,352 միավորն ընդդեմ 1,324,440-ի):

Լավագույն հնգյակում ընդգրկվել են Oppo Find X6 Pro-ն (1,307,816 միավոր), iQOO 11 Pro-ն (1,306,644 միավոր) և խաղային սմարթֆոն Nubia Red Magic 8 Pro+-ը (1,306,508 միավոր):

Մայիսի ամենահզոր սարքերի թոփ տասնյակում ներառվել են նաև ծալովի Vivo X Fold2-ը, Vivo X90 Pro+-ն, Xiaomi 13 Ultra-ն, iQOO 11-ը և Meizu 20 Pro-ն:

Հետաքրքիր է, որ մայիսի 10 լավագույն Android սմարթֆոններից ինը աշխատում են առաջատար Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով: Միայն մեկ սարք է աշխատում MediaTek պրոցեսորով, և հենց այս հեռախոսն էլ գլխավորել վարկանիշը: