Նյույորքցիները հերթ են կանգնում «բրազիլական հետույքից» ազատվելու համար: Նույնիսկ գինը՝ $25,000, նրանց չի խանգարում։
Պրոցեդուրա, որի ժամանակ ճարպը քաշում են մարդու մարմնի փափուկ մասերից եւ ներարկվում հետույքի հատվածում՝ չափ ու ձեւ տալու համար։ Վերջին մի քանի տարիների ընթացքում շատ տարածված պրոցեդուրա է եղել: Սակայն այժմ կանայք հերթ են կանգնում իրենց հետույքին ավելի բնական տեսք հաղորդելու համար:
5th Avenue-ի պլաստիկ վիրաբույժ դոկտոր Ռայան Նեյնշտեյնը Page Six-ին հայտարարել է, որ շատերը ցանկանում են փոխել արված վիրահատության ազդեցությունը: «Թեեւ հեշտ է հագուստի եւ սանրվածքի հետ նոր ոճային փորձարկումներ անելը, բայց իմ կարծիքով, վիրահատությունը պետք է ուղղված լինի հավերժական գեղեցկությանը»: Նա նշում է, որ այժմ իր ամենատարածված պրոցեդուրան «լցված» BBL-ների հետադարձումն է:
«Այս կանայք չեն կարող հարմարավետ քայլել փողոցով եւ նմանվել մուլտֆիլմի հերոսների»,- ասում է բժիշկ Նեյնշտեյնը։
Նրա մոտ վիրահատությունը սովորաբար արժե մոտ $25,000։
Բլեք Չայնան վերջերս հեռացրեց BBL-ը, ըստ երեւույթին, որպես ինչ-որ հոգեւոր ճանապարհորդության մաս:
Ավելի քան 520,000 մարդ 2021 թվականին մեծացրել է հետույքը, այդ թվում՝ BBL, ըստ Fox News-ի։ «Սա ապշեցուցիչ՝ 40,5% աճ է 2017 թվականի համեմատ, ըստ Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային ընկերության»:
Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ հետույքի ձգման վիրահատությունը չափազանց վտանգավոր է: