Էլվիս Փրեսլիի միակ դուստրը՝ երգչուհի Լիզա Մարի Փրեսլին, մահացել է 54 տարեկանում, հայտնում է People-ը՝ վկայակոչելով արտիստի մորը՝ Պրիսցիլա Փրեսլիին։

 

«Ծանր սրտով պետք է ձեզ հետ կիսվեմ այն սարսափելի լուրով, որ իմ գեղեցիկ դուստր Լիզա-Մարին լքել է մեզ», - ասել է նա:

 

TMZ պորտալն ավելի վաղ հայտնել էր, որ Լիզա Մարի Փրեսլին հոսպիտալացվել է հինգշաբթի առավոտյան՝ սրտի կանգից հետո, սակայն նրան փրկել չի հաջողվել։

 

 Լիզա Մարի Փրեսլին՝ Էլվիս Փրեսլիի և նրա կնոջ՝ Պրիսցիլա Բոլիու Փրեսլիի միակ դուստրը, ծնվել է 1968թվականին։ Նա հայտնի է՝ որպես սեփական երգերի կատարող։ Բացի այդ, նա Մայքլ Ջեքսոնի այրին է և դերասան Նիկոլաս Քեյջի նախկին կինը։

 

2020 թվականի հունիսին Լիզա-Մարիի որդին՝ Բենջամին Քեոգն ինքնասպան եղավ 27 տարեկանում։ Լիզան ունի նաև 3 դուստր՝ Ռայլիին և երկվորյակ աղջիկները՝ Հարփերն ու Ֆինլին։