ԽՈՅ
Ինչ էլ ստանձնեք օրվա առաջին կեսին, նկատի ունեցեք, որ արագ հաջողության հասնել հազիվ թե հաջողվի: Դժվարություններ կարող են առաջանալ նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Հավանական են անհաջող զուգադիպություններ, թյուրիմացություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել սկսածը: Բայց դուք համառություն կդրսևորեք և, իհարկե, սկսածը կիսատ չեք թողնի: Դրա շնորհիվ էլ ի վերջո հաջողության կհասնեք:
Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կդասավորվի, ավելի մեծ հնարավորություններ կբացի: Չի բացառվում՝ այդ հատվածում համախոհներ ու նոր ընկերներ գտնեք:
ՑՈՒԼ
Գործերում հավանական են ձգձգումներ, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Աշխատեք որոշումների հարցում չշտապել ու ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնել, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք դրանք կատարել: Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք, լավ է հույս դնեք միայն փորձված համախոհների վրա:
Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերներին հանդիպելու, ռոմանտիկ ժամադրությունների համար: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք սիրելիի հետ միասին: Հնարավոր են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրը բավական հոգնեցնող կլինի, դուք շատ բան պիտի անեք, լուծեք բարդ առաջադրանքները: Պատրաստ եղեք ոտքի վրա սովորելուն, քանի որ ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները կարող են չբավարարել նպատակին հասնելու համար: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Նրանք ուրախ կլինեն աջակցել ձեզ:
Օրվա առաջին կեսը հոգսեր կբերի, իսկ երկրորդը ավելի հաջող կդասավորվի: Այն հատկապես դուր կգա սիրահարված Երկվորյակներին, որոնց հաճելի պահեր են սպասվում: Նշված հատվածը հարմար կլինի նաև ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ
Համբերությամբ զինվեք: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կդասավորվի, նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Աշխատանքային առաջադրանքները մտածածից բարդ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները կամ ավարտել այն, ինչ ուրիշները կես ճանապարհին են թողել: Հեշտ չի լինի, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Որոշ Խեցգետիններ նույնիսկ սպասվածից լավ արդյունքների կհասնեն:
ԱՌՅՈՒԾ
Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Այդ շրջանը կառանձնանա լարված հուզական դաշտով, չի բացառվում սկսեք հուզվել՝ ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու: Որոշ Առյուծների համար դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց նշանի ներկայացուցիչներին մեծ մասամբ կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից:
Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ, հաջող զուգադիպություններ ու հաճելի իրադարձություններ է խոստանում: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում նաև ծանոթությունը, որից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն:
ԿՈՒՅՍ
Տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի: Չեն բացառվում կոնֆլիկտները աշխատավայրում, որոնք կարող են խանգարել ձեզ ժամանակին գլուխ հանել սկսած գործերից: Սակայն լուրջ խնդիրներ չեն առաջանա, քանի որ ճիշտ պահին կկենտրոնանաք ու կլրացնեք բաց թողածը:
Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներ, ինչպես նաև նոր ծրագրեր կբերի, որոնք կուզենաք մոտ ժամանակներս կյանքի կոչել: Կուրախացնեն հին ընկերների և ձեզ լավ ճանաչող, ամեն հարցում աջակցող մարդկանց հետ հանդիպումները:
ԿՇԵՌՔ
Օրը հազիվ թե սպասվածի նման դասավորվի: Անսպասելի նոր առաջադրանքներ ու հոգսեր առաջ կգան, չի բացառվում ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը ուրիշներով զբաղվելու համար: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի հարց լուծելուն և միաժամանակ մի քանի բանի մասին մտածելուն: Դա հեշտ չի լինի, բայց դուք պարզապես հրաշալի գլուխ կհանեք:
Օրվա սկիզբը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես է պետք տնօրինել գումարը, ինչ գնումներ արժե անել: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական գործերը, կուզենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին:
ԿԱՐԻՃ
Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի հին ծանոթների և ձեզ հոգեհարազատ այլ մարդկանց հետ շփվելու համար: Դուք կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, կհասկանաք, թե ինչու են ձեր ընկերները վարվում այս և ոչ թե այլ կերպ: Օրվա կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում:
Գործեր սպասվածից շատ կլինեն: Արդեն ծրագրված առաջադրանքներին կարող են ավելանալ վերջերս առաջ եկած լրիվ նորերը: Դրանք լուծել անմիջապես չի ստացվի: Ստիպված եք լինելու հուզվել, սակայն անպայման կհասնեք ձեր ուզածին:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք ձեզ համախոհ դարձնել: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել, ձեր գաղափարների մասին այնպես պատմել, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չմնա: Հավանական են լավ նորություններ հին ծանոթներից: Մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, կարող են կրկին ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել:
Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն, բայց մտածած ամեն ինչ չեք կարողանա անմիջապես իրագործել: Հնարավոր են անսպասելի ձգձգումներ նպատակին տանող ճանապարհին: Սակայն դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Օրը հասարակ չի լինի: Դրված նպատակներին հասնելու համար համառության կարիք կլինի, ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Հավանական են թյուրիմացություններ, որոնցից անմիջապես գլուխ չեք հանի, ինչպես նաև ցավալի սխալներ: Բայց դուք արագ կհասկանաք՝ ինչ է պետք անել իրավիճակը դեպի լավը փոխելու համար:
Առավոտյան օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը կամ էլ պարզապես աշխատանքի վրա կենտրոնանալը: Օրվա երկրորդ կեսին շատ Այծեղջյուրների համար առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները, որոնցում հնարավոր են նկատելի դրական փոփոխություններ:
ՋՐՀՈՍ
Օրվա սկիզբը կարող է լարված լինել: Այդ հատվածում դժվար կլինի շրջապատողներին ճիշտ հասկանալը, կռահելը, թե ինչ են նրանք ուզում իրականում: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ. նրանց մասին ձեր առաջին տպավորությունը հազիվ թե ճիշտ լինի: Խորհուրդների ու հուշումների հարցով էլ լավ է դիմեք նրանց, ում լավ եք ճանաչում:
Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով, զարմանալի իրադարձություններով: Այդ հատվածը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:
ՁԿՆԵՐ
Օրվա սկիզբը հաջող կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Հավանական են անսովոր առաջարկներ, ինչպես նաև պիտանի ծանոթություններ: Սակայն նկատի ունեցեք, որ այդ հատվածում ձեռք բերած պայմանավորվածությունները նախնական բնույթ են կրելու:
Օրվա երկրորդ կեսը գործերով լիքը կլինի: Այդ գործերի թվում կլինեն նաև բավական բարդերը: Համբերատարություն է պահանջվելու փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվող Ձկներից. այստեղ հնարավոր են և՛ թյուրիմացություններ, և՛ անսպասելի ձգձգումներ: Ցանկացած գործում աշխատեք հույս դնել բացառապես սեփական ուժերի վրա. այդպես հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր կունենաք: