Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննային տեսել են Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա շրջանակներում անցկացված Marni շոուի հյուրերի թվում։ Երգչուհու լուսանկարները հայտնվել են DailyMail-ում։

64-ամյա երգչուհուն ֆիքսել են լուսանկարիչները, երբ նա մասնակցել է Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա Marni Spring 2023 ցուցադրությանը: Ելքի համար Մադոննան ընտրել է սադրիչ հանդերձանք՝ կաշվե կորսետով, վանդակավոր մինի կիսաշրջազգեստով և ցանցավոր զուգագուլպաներով։ Աստղը տեսքն ամբողջացրել է տրիկոտաժե կապույտ կարդիգանով, մի զույգ սև ձեռնոցով՝ առանց մատների, շատ շղթաներով և սև Off-White պայուսակով՝ «Insert Money In Here» տպագրությամբ: