Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Բարսելոնայում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում երգչուհին ամառային հմայիչ կերպարում է։ Նա կրում է սեւ գույնի հագուստ, որը համադրել է ոճային գոտու եւ վարդագույն պայուսակի հետ։ Նա արձակել է մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Երգչուհու կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Եթե ես երբեւէ կորեմ, ինձ շատ հեռու չփնտրեք: Ես քայլելիս կլինեմ Բարսելոնայում», - գրել է Աստղիկը։