Գլյուկոզայի ոչ բինար դուստր Լիդան խնդրել է իրեն այլ անունով կոչել: Այդ մասին նա հայտարարել է Hello!-ին տված հարցազրույցում: «Ես ավելի հարմարավետ կզգամ, եթե դու ինձ Ռեյ անվանես, ինչպես Էդգար Ալան Պոյի մոտ է»,- խոստովանել է երգչուհու դուստրը։

Գլյուկոզան հանգիստ է վերաբերվում իր դստեր սեռային ինքնությանը: Նրա կարծիքով՝ այս մասին չպետք է անհանգստանալ, այլ պետք է աջակցել երեխային։

Արտիստի խոսքով՝ նոր սերունդը ցանկանում է լղոզել գենդերային գծերը։ «Անգամ մանկական հոգեբանի հետ ենք խոսել, ասում է՝ ինչպիսին դարաշրջանն է, այսպիսին միտումն է։ Ես հանգիստ արձագանքեցի դստերս հայտարարությանը, ասացի. «Աղջի՛կս, լսիր ինքդ քեզ և հաստատ չես սխալվի»,- ասել է երգչուհին։

Գլյուկոզան խոստովանել է, որ դստեր տարիքում ինքը ցանկացել է տղա լինել։ Նա ընկերություն է արել միայն հակառակ սեռի հետ։