Հունիսի 26֊ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կայացավ «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովի վերջին հրաժեշտի արարողությունը։ Հարյուրավոր մարդիկ գնացել են հրաժեշտ տալու սիրելի արտիստին։
Հրաժեշտի արարողությանը մասնակցում էին նաև Շատունովի կինը և նրա երեխաները։ «Ցտեսություն հայրիկ»,- գրել են նրանք սոցցանցերի իրենց էջերում։