Այսօր երգչուհի Էմմիի ծննդյան օրն է:

Երիտասարդ երգչուհին չի պլանավորել, թե ինչպես է տոնելու այն: ՛՛Այս տարի դեռևս ոչ մի պլան չկա, որովհետև ավելի շատ զբաղված եմ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով ու որոշեցինք ոչ մի մեծ բան չանել՛՛,- ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց Էմմին: Պարզեցինք նաև, որ Էմմին այն աղջիկներից է, ովքեր չեն սիրում սեփական տարիքը բարձրաձայնել: ՛՛Իհարկե ես իմ տարիքից չեմ կոմպլեքսավորվում, առավել ևս դրա պատճառը չունեմ, ուղղակի չեմ ցանկանում այս մասին խոսել, դա պատշաճ չեմ համարում՛՛:

Էմմիի համար շատ կարևոր են այն մարդկանց շնորհավորանքները, ովքեր որևէ հրավերի, ու տոնակատարության չեն սպասում: ՛՛Շատ են եղել դեպքեր, երբ չեմ տոնել ծնունդս, բայց ամեն դեպքում շնորհավորանքներ ստացել եմ, ինձ համար կարևորը դա է”:

Օրիգինալ նվերների շարքից Էմմին մտաբերեց իր ընկերների մատուցած նվերը: ՛՛Ունեմ մի շատ լավ նվեր իմ երկար տարիների ընկերների կողմից. ռեժիսոր Կարեն Ստեփանյանը' օպերատոր Կ.Ս.-ն, Հրաչ Մուրադյանն ու ռեժիսոր Սամվել Դանիելյանն ինձ նվիրել էին ապակուց վազա, որի վրա սիլիկոնե թափանցիկ նյութով գրված էին իմ բոլոր երգերի անունները: Իհարկե չեմ ուզում անտեսել իմ ստացած մյուս բոլոր նվերները, սակայն այս մեկը համարում եմ ամեննահետաքրքիրերից մեկը՛՛:

Վերջում ArmStar.am-ի այն հարցին, թե ամեն դեպքում ով է լինելու այն անձնավորությունը, ով երգչուհու ծննդյան օրը ամենուր կլինի նրա հետ, Էմմին պատասխանեց. ՛՛Իմ սիրած անձնավորությունը՛՛: Էմմին, շարժելով բոլորիս հետաքրքրասիրությունը, չցանկացավ բացել փակագծերը' ասելով, թե ով է իր սիրելին:

ArmStar.am-ի ստեղծագործական թիմը շնորհավորում է երգչուհուն իր ծննդյան օրվա առթիվ, մաղթում առողջություն, մեծ բեմեր և ստեղծագործական նորանոր հաջողություններ: