Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն այս օրերին ակտիվորեն մասնակցում է «Դիմադրության» շարժման ակցիաներին։ Դերասանուհին նշում է, որ պայքարին իր միանալը պայմանավորված է սիրով դեպի հայրենիքը, ժողովուրդը։

Ժաննան Ֆրանսիայի հրապարակում արված կարճ տեսանյութ է հրապարակել ու անդրադարձել համացանցում բացասականի ալիքին։

 

 
 

 

«Ի վերջո՝ այն ամենն, ինչ մենք ունենք այս աշխարհում, դա հենց մենք ենք... Ես 1 օր կխեղդվեմ ձեր նեգատիվից, դուք՝ 1 կյանք ... ես 1 օր կտուժեմ մեկի վատ կամ հիմար մարդ լինելուց, իսկ նա՝ միշտ... Յուրաքանչյուրս միայն մեր էության, արարքների ու խոսքերի գերին ենք դառնում...»,- գրել է դերասանուհին։