Օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել էր նորածին որդու մահվան մասին։

«Խորը ցավով հայտնում ենք, որ մեր փոքրիկը մահացել է։ Սա ամենամեծ ցավն է, որ կարող են ապրել ծնողները։ Միայն դստեր ծնունդն է մեզ ուժ տալիս ապրելու այս պահը հույսով և երջանկությամբ։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բժիշկներին և բուժքույրերին' օգնության և խնամքի համար: Մենք բոլորս ընկճված ենք այս կորստից և խնդրում ենք պահպանել անձնական կյանքի անձեռնմխելիությունն այս շատ դժվար պահին: Մեր փոքրիկ տղա, դու մեր հրեշտակն ես: Մենք միշտ կսիրենք քեզ», - ասվում էր Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի նամակում, որը հրապարակվել էր սոցիալական ցանցերում:

Ռոնալդուի ընտանիքի ցավը կիսել են երկրպագուները և նրա ընկերները, և այժմ օրեր անց ֆուտբոլիստը վերադառնալով տուն լուսանկար է տեղադրել իր համացանցում նորածնի հետ։

«Շնորհակալ եմ բոլորին այս պահին մեր կողքին լինելու համար, մեծ երջանկություն է լինել տանը ընտանիքիս կողքին»,- մեկնաբանել է Ռոնալդուն։