Բլոգեր Վալյա Կարնավալի և Եգոր Կրիդի սկանդալային բաժանման մասին լուրը դեռ նախորդ տարում լայն տարածում էր ստացել համացանցում։
Հայտնի էր, որ դեռ բաժանումից քիչ հետո ռեփերը մի ամբողջ ալբոմ էր թողարկել աղջկա վերաբերյալ, որտեղ հայհոյում և անպատվում էր նրան։
Վերջերս հայտնի դարձավ Սաշայի հետ Վալյայի նոր սիրավեպի մասին, ում հետ սկսել է հարաբերությունները «Մեկ անգամ Աֆրիկայում» ծրագրի շրջանակներում;
Զույգը անգամ չէր էլ թաքցնում իրենց միությունը, և ինչպես արդեն պարզ է' Սաշան արտահայատվել է Եգորի վարքագծի վերաբերյալ PeopleTalk-ի ներքին աղբյուրներին տված հարցազրույցում։
«Վիրավորանքներով մի ամբողջ ալբոմ թողարկել աղջկա վերաբերյալ, կարծում եմ, տղամարդկային քայլ չէ, և այն աղջիկը, ում անպատվել են, հիմա գտնվում է Սաշա Սթոունի պաշտպանության տակ, և եթե որևէ մեկը պատրաստվում է նրա մասին ինչ-որ վատ բան գրել, ապա պետք է հանդիպի ինձ հետ»,- ասել է Սաշան։