Ստեփան անունով կատուն, որը բավականին հայտնիություն ունի սոցցանցերում, Ուկրաինայում պատերազմի պատճառով ստիպված է եղել լքել երկիրը իր տիրուհու հետ, և այժմ օգնում է միջոցներ հայթայթել Ուկրաինայի կենդանիների փրկության համար։
Ընդամենը չորս օր առաջ կատվի տիրուհին՝ Աննան, իր կենդանու անունից բարեգօրծական դրամահավաք է կազմակերպել ի օգուտ մի քանի հիմնադրամների, որոնք զբաղվում են կենդանիների հոգածությամբ։
Ստեփանի երկրապագուները, որոնց թիվը անցնում է մեկ միլիոնը, արձագանքել են արդեն։ Կատվի հայտնիությունն այնքան մեծ մասշտաբների էր հասել դեռ անցած տարի, որ երգչուհի Բրիթնի Սփիրսը սոցցանցի իր էջում հրապարակել էր կատվի լուսանկարը, իսկ Valentino բրենդը գովազդի առաջարկ էր արել վերջինիս։