Ամերիկացի մոդել Քայլի Ջեններն ու նրա սիրելին՝ երաժիշտ Թրեւիս Սքոթը, որոշել են, որ ավելի վաղ ընտրված անունը չի համապատասխանում իրենց երկրորդ երեխային, հայտնում է TMZ-ն։

Փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել նրանց երկրորդ երեխան՝ որդին, որին նրանք Վուլֆ անունն էին տվել՝ թարգմանաբար՝ գայլ։

«Ի գիտություն ձեզ, մեր որդու անունն այլեւս Վուլֆ չէ։ Մենք պարզապես հասկացանք, որ այն նրան առհասարակ չի համապատասխանում։ Պարզապես ցանկանում էի այդ մասին հայտնել ձեզ, քանի որ ամենուր տեսնում եմ այդ բառը»,- պարզաբանել է Քայլին։